Zark Foundation

Սերգեյ Դարոնյան

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

1 ապրիլ, 1925 - 23 հունվար, 1990

Ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում: 1951թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1956-64թթ աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականության հրատարակությունում որպես ԽՍՀՄ ժողովրդական գրականության բաժնի վարիչ: 1964թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1974թ-ից եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտորը (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ Գրել է թատրոնի, գրական կապերի հարցերին նվիրված հոդվածներ, ուսումնասիրություններ: Մեծ է եղել նրա ավանդը նալբանդյանագիտության մեջ: Առանձին գրքերով ռուսերեն հրատարակել է «Մ.Իբրահիմովի արձակը» (1958թ.), «Միրզա Իբրահիմով» (1960թ.), «Միքայել Նալբանդյան» (1963թ.), «Տուգելբայ Սիդիգբեկով» (1966թ.), «Մ.Նալբանդյանը ն ռուսական հեղափոխական դեմոկրատները» (1967թ.), «Միքայել Նալբանդյան: Կյանքն ու գործունեությունը» (1979թ.) աշխատությունները։ 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: