Zark Foundation

Սերգեյ Իսրայելյան

Սերգեյ Իսրայելյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

11 փետրվար, 1937 - 16 հոկտեմբեր, 2003

Ծնվել է ՀՀ Իջևան քաղաքում: 1965թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական բաժինը: 1955-99թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատորի օգնական, ընթերակա, բեմադրող օպերատոր, բեմադրիչ: Որպես օպերատոր հանդես է եկել «Ավդոյի ավտոմեքենան» (1965թ.), «Եռանկյունին» (1967թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Ժայռ» (1974թ.), «Նահապետը » (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.) գեղարվեստական, «Երգ երգոց» (1968թ.), «Պարի հրավեր» (1975թ., նաև` ռեժիսոր) վավերագրական և այլ ֆիլմերում: Որպես ռեժիսոր նկարահանել է «Գիքորը» (1982թ.), «Սպիտակ անուրջներ» (1984թ.), «Պատանդներ» (1991թ.) գեղարվեստական ֆիլմերը: 1987-ից եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը, 1992թ-ից` նախագահը: 1981թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 2001թ-ից, միաժամանակ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1972թ. Թբիլիսիում, 1978թ. Երևանում արժանացել է Միութենական կինոփառատոնի «Լավագույն օպերատոր» մրցանակին, 1982թ. Տալլինում` 2-րդ մրցանակին: 1999-2003թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1977թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1987թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: