Ծնվել է 1994թ. մարտի 4-ին, Երևանում: 2000-07թթ սովորել է Երևանի Գ․Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցում, 2007-10թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում: 2017թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը: 2012-14թթ ծառայել է ՀՀ ՊՆ երգի-պարի պետական համույթում որպես անսամբլի արտիստ: 2008թ. անցել է փորձաշրջան, 2010թ-ից աշխատում է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես պարող: Հանդես է եկել մենապարերով Ա.Խաչատրյանի «Սուսերով պար» և Վ.Կոտոյանի «Սևանի ձկնորսների պար» ստեղծագործություններում: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում, Կալինինգրադում, Հոլանդիայում, Դանիայում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Իրանում, Թուրքիայում: 2022թ. Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի Արաբական Միացյալ Էմիրություններ` մասնակցելու «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2016թ.` ոսկե մեդալի: