Zark Foundation

Սերգեյ Ներսիսյան

Սերգեյ Ներսիսյան

Ճարտարապետ

10 հունվար, 1924 - 22 նոյեմբեր, 1992

Ծնվել է Ստեփանավանում: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1951թ-ից աշխատել է Հայարդնախագիծ, 1961-92թթ` Երևաննախագիծ ինստուտներում: Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Գրապալատի համալիրը (1960թ.), Ճոպանուղին (1967թ.), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980թ.), Տաշքենդում կառուցապատվել է թաղամաս (1989թ.), չափագրել է հայկական ճարտարապետական հուշարձաններ: 1989թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, ԽԱՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալակիր: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: