Zark Foundation

Սերգեյ Շաթիրյան

Սերգեյ Շաթիրյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

20 մարտ, 1907 - 18 հոկտեմբեր, 1959

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանի եղբայրը: 1928թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի գալարափողի դասարանը, միաժամանակ դասեր վերցրել Ալեքսանդր Սպենդիարյանից (գործիքավորում և ձևի վերլուծություն): Պարապել է Լենինգրադի կոնսերվատորիայում որպես գալարափողահար (1928-31թթ, Վ.Բայանովսկու դասարան) և դիրիժոր (1931-34թթ, Ա.Գաուկի և Ս.Ելցինի դասարան): 1937թ. պաշտպանել է դիպլոմը: 1924-28թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1934-36թթ` Երևանի օպերայի և բալետի թատրոնի (այժմ՝ Ա.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական), 1937-41թթ` Լենինգրադի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր, 1946-47թթ` Քիշնևի, 1947-48թթ` Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորը, 1937-41թթ և 1948-59թթ` Լենինգրադի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայի երաժշտական խմբագիրը: 1934-36թթ դասավանդել է Երևանի (տեսական դասընթաց, վալտոռն), 1950-59թթ` Լենինգրադի (դիրիժորություն) կոնսերվատորիաներում: Գրել է «Բուլղարական սյուիտ» (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, 1950թ.), սիմֆոնիկ 4 սյուիտ (1931թ., հայկական թեմաներով, 1936թ., 1949թ., 1958թ.), ջութակի և նվագախմբի ֆանտազիա (1953թ.), լարային կվարտետ (1928թ.), Կոմիտասի թեմաներով կվարտետային վարիացիաներ (1933թ.), ռոմանսներ, 2 սյուիտ էստրադային նվագախմբի, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել հայկական երգերի մշակումներ ձայնի և քառյակի համար (1937թ.): Եղել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին լիարժեք բեմադրության (1935թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) երաժշտկան ղեկավարը: Մահացել է Լենինգրադում: