Ծնվել է Աստրախանում: Եղել է քաղաքական գործիչ, լրագրող Ստեփան Շահումյանի որդին, լրագրող, պատմաբան Լևոն Շահումյանի եղբայրը։ 1948թ. ավարտել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը, 1951թ.՝ հասարակական գիտությունների ակադեմիան։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո մոր հետ մեկնել է Աստրախան, ապա՝ Մոսկվա։ 1934թ-ից պատասխանատու աշխատանք է տարել ՀամԼԿԵՄ Կենտկոմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպես քաղաշխատող, ծառայել է բանակում։ 1951թ-ից եղել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի գիտական աշխատող։ Միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանին կից հասարակական գիտությունների գծով դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտի ասպիրանտուրան (1964թ-ից՝ պրոֆեսոր)։ Եղել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայի կուսպատմության ամբիոնի վարիչի տեղակալը։ Մասնակցել է Ստեփան Շահումյանի և Պրոկոֆի Ջափարիձեի գիտական ժառանգության հրատարակման աշխատանքներին։ 1974թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: