Ծնվել է 1945թ. փետրվարի 12-ին, Երևանում: Դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջյանի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին է, թավջութակահար Վահրամ Սարաջյանի եղբայրը: 1974թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, որից հետո սկսել դասավանդել նույն ամբիոնում (պրոֆեսոր): 1977-87թթ եղբոր հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Բազմաթիվ անգամ եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների ժյուրիի նախագահ: Պարբերաբար վարպետության դասեր է տվել Հայատանում և արտերկրում: Հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը և հրատարակել «Երաժիշտ» թերթը: 2002-11թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: 2005թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի: