Zark Foundation

Սերգո Երիցյան

Սերգո Երիցյան

Պետական գործիչ, լրագրող, հաղորդավար

11 հունիս, 1957 - 23 հունիս, 2023

Ծնվել է Հայաստանի Ճոճկան գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1975-78թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978-81թթ՝ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2004-07թթ՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1981թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 2004թ. պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1981-87թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի պրոպագանդայի բաժնի խմբագիր, 1987-91թթ՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սոցիոլոգիայի բաժնի վարիչը, 1991-99թթ՝ Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր խմբագիրը, 1981թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1996-2003թթ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-06թթ` ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2006-08թթ՝ ՀՀ նախագահի խորհրդական: 1981-2003թթ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, 1991-2003թթ՝ Հայաստանի հանրային ռադիոյով հեղինակել և վարել է «Կարծիք» հաղորդումը, 1999-2003թթ «Երևան» հեռուստաընկերությամբ՝ «Հայացք անցյալին» հաղորդումը: 1998թ-ից եղել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, 2002թ-ից՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահը: 2010թ-ից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը: 2017թ. ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հրատարակվել են նրա «Հանրության իրազեկվածության գումարելիները» (2007թ., համահեղինակ), «Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների տեղեկատու բառարան» (2008թ.), «Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ» (2009թ.), «Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ» (2010թ.), «Հեռուստատեսություն. հայացք` ներսից և դրսից» (2010թ.) աշխատությունները: Մահացել է Լոս Անջելեսում: