Zark Foundation

Սերգո Միկոյան

Սերգո Միկոյան

Պատմաբան

5 հունիս, 1929 - 6 մարտ, 2010

Սերգեյ Միկոյան
Ծնվել է Մոսկվայում: Եղել է խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին։ 1952թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 1960-69թթ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտում: 1970-90թթ եղել է «Լատինսկայա Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Զբաղվել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ.1-3, 1963-65թթ, ռուսերեն), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965թ., ռուսերեն) կոլեկտիվ աշխատություններին, հեղինակել է շուրջ 90 անուն գիտական ուսումնասիրություններ։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների: 1976թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1990-ական թվականներից բնակվել է Վաշինգտոնում: Պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Ակնառու վաստակի համար» «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով։ Մահացել է Մոսկվայում: