Ծնվել է Հայաստանի Արտաշար գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1977-83թթ սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում։ 1986թ․ ավարտել է նաև հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1989թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1973-74թթ աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր, 1974-75թթ՝ Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։ 1975-77թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1987-2013թթ եղել է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։ 2013-18թթ եղել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը։ 2017թ․ արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի։ Մահացել է Երևանում։