Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում: Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը, այնուհետև` Բաքվի 152-րդ միջնակարգ դպրոցը: 1967-69թթ ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Բաքվում հայերեն լեզվով հրապարակվող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1988թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է տարբեր թերթերի և ամսագրերի խմբագրություններում: 1994-2004թթ ծառայել է հայոց ազգային բանակում` որպես զինվորական լրագրող: Եղել է պահեստազորի մայոր: Հեղինակել է բանաստեղծական և արձակ 6 ժողովածուներ, ինչպես նաև բազմաթիվ ակնարկներ ու հրապարակախոսական հոդվածներ: Եղել է Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ: Մահացել է Երևանում: