Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1960թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Հեղինակել է մոնումենտալ հուշարձաններ: Ստեղծագործություններից են` «Վերածնունդ» (1969թ., կոփածո ալյումին, Իջևան), «Զինվոր-շինարար» (1970թ., երկաթ, Պրիոզերսկ, Ղազախստան), Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին (1974թ., ձուլածո ալյումին, Դիլիջան), Դավիթ Անհաղթի (1985թ., բրոնզ, գրանիտ, Երևան), Գրիգոր Նարեկացու հուշարձանները (2002թ., բրոնզ, Երևան), «Տիրամայր» (2004թ., բազալտ, Երևան), Կիմ Երիցյանի դիմաքանդակը և այլն: Մահացել է Երևանում: