Zark Foundation

Սերժ Սիմոնյան

Սերժ Սիմոնյան

Երաժիշտ, դիջեյ

Ծնվել է 1984թ. հունիսի 6-ին, Երևանում: Հայտնի է նաև «Սերժո» անունով: Բաս-կիթառահար Գրիշա Սիմոնյանի որդին է: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժնում: Ավարտել է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժինը: 2005թ-ից հանդես է գալիս որպես դիջեյ: 2006թ. թողարկել է առաջին «Տժվժիկ» ձայնասկավառակը, որն առաջինն էր, որ իր մեջ ներառում էր հայկական «հաուս» երաժշտություն: 2007թ. թողարկել է երկրորդ՝ «Reverse» սկավառակը, որի շրջանակներում աշխատել է մի շարք հայ երգիչների հետ` Արտո Թունջբոյաջյան, Հայկո, Էմմի, Միշո, Սիրուշո, Արմինկա: 2008թ. թողարկել է 3-րդ ձայնասկավառակը` Տիգրան Հովհաննիսյանի, Միշոյի, Նարեկ Բավեյանի, Ավետ Բարսեղյանի, A.Chilla-յի համատեղ աշխատանքի արդյունքում և «P.O.N.T» սինգլը: 2009թ. հիմնել և հանդես է եկել «HayTok» նախագծի պրոդյուսեր, որի շրջանակներում թողարկել է Հայաստանում «HayTok (vol.1)» առաջին ակումբային երաժշտության հավաքածուն: 2010թ. թողարկել է չորրորդ «The 4th Reich», 2011թ.` հինգերորդ «Insomnia» սկավառակները: Համագործակցել է Էմմիի, Իվետա Մուկուչյանի, «Արարատ 94» (Ֆրանսիա) խմբի հետ: 2012-13թթ թողարկել է մի քանի սինգլներ «Երևանսկի» խմբի, Արամ MP3-ի, Լուսինե Աղաբեկյանի հետ համատեղ: Հանդիսանում է «Հայ Թիմ» խմբի երաժշտական պրոդյուսերը: