Zark Foundation

Սերինե Ավագյան

Սերինե Ավագյան

Բանաստեղծ, բանահավաք

15 հունվար, 1896 - 25 դեկտեմբեր, 1971

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Արճակ գյուղում: Սովորել է Վանի Արարք թաղամասի դպրոցում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է ծննդավայրից։ 1915-18թթ ապրել է Բաքվում, 1918-20թթ՝ Աստրախանում։ 1920թ. տեղափոխվել է Երևան և գործուն մասնակցություն ունեցել Հայաստանի գավառների հասարակական կյանքին։ Որպես որբանոցի կառավարիչ աշխատել է Արտաշատի, Քանաքեռի, Ծաղկաձորի մանկատներում։ 1943թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրել է «Հազարան բլբուլ» (1944թ.) պոեմը, որը հայկական ժողովրդական նույնանուն հեքիաթի նորովի մշակումն է։ Հավաքել է Արճակի ազգագրության ու բանահյուսության վերաբերյալ բազմահարուստ նյութ, որն «Արճակ» խորագրով տպագրվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (պրակ 8, 1978թ.) մատենաշարով։ «Իմ երկրային ուղին» (1983թ.) ինքնակենսագրական վեպում պատկերել է արևմտահայերի կյանքը։ Հանդես է եկել նաև Արձակեցի և Եղունիկ ծածկանուններով։ Մահացել է Երևանում: