Zark Foundation

Սերոբ Քյուրքչյան

Սերոբ Քյուրքչյան

Գեղանկարիչ

2 մայիս, 1872 - 11 ապրիլ, 1924

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սահակյան վարժարանում: 1892թ-ից սովորել է գեղարվեստի վարժարանում, ապա` Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ 1905թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նրա «Գինով կինը» աշխատանքը շահել է արծաթե մեդալ։ Նկարիչը պատկերել է հասարակ աշխատավորի, թշվառ մարդկանց առօրյան։ 1911թ. Սալ Ֆրանսեզում (Փարիզ) բացվել է Բրետանի ծովափի տեսարաններով նրա նկարների ցուցահանդեսը։ Նույն թվականին այդ պատկերները ներկայացրել է Վերսալում, Նանտում, Թուլուզում, Վիշիում, Լոնդոնում, Բրյուսելում։ 1913թ. ցուցադրվել է Կ.Պոլսում (Փանոս Թերլեմեզյանի հետ)։ 1913թ. մեկնել է Կիլիկիա, նկարել բնանկարներ և նկարչություն դասավանդել Ադանայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղտնի նկարել է Հայոց Մեծ եղեռնի ճանապարհին դեգերող գաղթականներին` «Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին», «Մշեցի կինը» և այլն: 1918թ. վերադարձել է Կ.Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ, 1920թ. բացել ցուցահանդես (Փանոս Թերլեմեզյանի հետ)։ 1922թ. մեկնել է Փարիզ, որտեղ կյանքի վերջին տարիները ապրել է զրկանքներով։ Նկարչի «Բարդին ծովափին» նկարը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Փարիզում: