Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1864թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1866թ-ից՝ վարդապետ։ 1870թ. լույս է տեսել նրա «Էոմրի էվլիա» («Սրբերի վարքը», հ.2, 1870թ.) հայատառ թուրքերեն գիրքը, 1872թ.՝ «Ս.Հուստինոսի պատասխանատվությանք»-ը (հ.1-2, գրաբար)։ Սակայն շուտով թողել է կրոնաբարոյական գրականության ասպարեզը և զբաղվել լեզվաբանությամբ, սովորել մի շարք հին ու նոր լեզուներ (հունարեն, լատիներեն, գերմաներեն, սանսկրիտ․, պահլավերեն և այլն)։ «Հին հայերենի Ք» (1877թ., գերմաներեն) աշխատության մեջ դիտարկել է հայերենի ք հնչյունն ունեցող բառերը և փորձել է բացահայտել այդ հնչյունի համապատասխանություններն այլ լեզուների համարժեք տարրերի (միավորների) հետ։ 1885թ. լույս է տեսել նրա «Հնդեվրոպական նախալեզուին, որն ամփոփում է հնդեվրոպաբանության առավել կարևոր նվաճումները, հանգամանորեն պարզաբանում նախալեզվի հետ կապված հարցերը, անդրադառնում հնդեվրոպական հին քաղաքակրթության պատմությանը, ինչպես նաև հնդեվրոպական լեզվաբանության անցած աղուն։ 1887թ. Կ.Պոլսում հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը՝ «Լեզու» (1887-88թթ), որտեղ տպագրել է բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ՝ նվիրված հայերենագիտության, ընդհանուր լեզվաբանության այժմեական հարցերին։ Ըստ նրա, հնդեվրոպական նախալեզուն մարդկային նախաստեղծ լեզուն չէ, իսկ մարդկային լեզուն մենակունք չէ. այն հասարակական է, հատուկ՝ բանական էակներին. կենդանական լեզու չկա։ Այս կապակցությամբ նա ընդգծում է լեզվի և մտածողության սերտ կապը։ Հնդեվրոպական լեզուներից ոչ մեկը (այդ թվում նաև սանսկրիտը), ըստ նրա, նախամայր լեզու չէ։ Հայերենի ցեղակցության խնդրում իրանական տեսությանը տուրք չտալով հանդերձ՝ նա որոշակի դիրքավորում չի ցուցաբերել։ Կատարել է հայերեն բառերի մի շարք ճիշտ ստուգաբանություններ, անդրադարձել Պերսոպոլսի սեպագիր արձանագրությունների պատմությանն ու լեզվին («Պերսեպոլսո սեպագիրք», 1887-89թթ)։ Գրել է նաև «Այրի մայրն և միամոր որդյակը» (1871թ.) ողբերգությունը։ Մահացել է Կոստանդնուպոլսում։