Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում: Սովորել է տեղի և հարևան Ղզղալա գյուղի դպրոցներում։ 16 տարեկանում կորցրել է լսողությունը։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1949-63թթ եղել է գյուղական դպրոցական գրադարանների և մշակույթի տան վարիչը և տնօրենը։ 1964թ-ից ավագ գրական աշխատող է եղել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1990թ. բռնագաղթել է Բաքվից և բնակություն հաստատել Սևանում։ 1991թ. հիմնադրել է Հայաստանի խուլ-համրերի միավորման «Խաղաղ աշխարհ» թերթը։ Հրատարակվել են նրա «Իմ ստորագրությունը» (1955թ.), «Ներշնչանք» (1960թ.), «Միջօրե» (1963թ.), «Լեռնային վտակ» (1963թ.), «Ծարավ» (1972թ.), «Լեռներ իմ լեռներ» (1977թ.), «Եվ ես ապրում եմ» (1982թ.) և այլ գրքեր: Գրողի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» (1997թ.) գրքում ներկայացված են Արցախյան գոյամարտում զոհված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ենթաշրջանի 37 ազատամարտիկների կենսագրությունները և Սևանի կամավորական ջոկատի մարտական ուղին: Արցախյան շարժման և պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածներ («Արցախյան քրոնիկոն», «Գրառումներ Բաքվից», «Թուրքը մնում է թուրք» և այլն) է տպագրել «Գարկան թերթ», «Ազատ Արցախ», «Սևան» և այլ թերթերում: 1956թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1964թ-ից` ժուռնալիստների միությունների անդամ։ Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Աշանում: