Zark Foundation

Սերո Անտոնյան

Սերո Անտոնյան

Բանաստեղծ

3 նոյեմբեր, 1935 - 30 սեպտեմբեր, 2013

Ծնվել է ՀՀ Դոստլու (այժմ` ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան) գյուղում։ 1955թ. տեղափոխվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր): 1957թ. ավարտել է տեղի բժշկական տեխնիկումը, 1959թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1965-72թթ եղել է Կիրովականի բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների միության տան տնօրենը։ 1970-76թթ սփյուռքահայ գրականություն է դասավանդել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն, 1984թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Բարի լույս, Երևան» (1965թ.), «Զուլալ աղբյուր» (1974թ.), «Աստղետ ամառ» (1980թ.), «Նշենի» (1985թ.) և այլ գրքեր: Մահացել է ՀՀ Նոյեմբերյան քաղաքում, թաղված է Բագրատաշեն գյուղում: