Zark Foundation

Սթիվեն Զաիլյան

Սթիվեն Զաիլյան

Կինոսցենարիստ, կինոռեժիսոր

Սթիվեն Էռնեստ Բերնարդ Զաիլյան
Ծնվել է 1953թ. հունվարի 30-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: 1975թ. ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի կինոարվեստի ֆակուլտետը: Հեղինակել է «Բազեն և Ձնեմարդը» (1985թ.), «Արթնացումներ» (1990թ.), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993թ., նաև` ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994թ.), «Անհնարին առաքելություն» (1996թ., նաև` ռեժիսոր), «Հաննիբալ» (2001թ.), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002թ.), «Թարգմանիչը» (2005թ.), «Բոլոր թագավորները տղամարդիկ են» (2006թ.), «Ամերիկյան գանգսթեր» (2007թ.), «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» (2011թ.), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011թ.), «Էքսոդաս: Աստվածներ և թագավորներ» (2014թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Եղել է նաև մի շարք ֆիլմերի պրոդյուսեր: Երեք անգամ ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, որից մեկ անգամը` 1994թ. արժանացել է` «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար: Հիմնադրել է «Film Rites» կինոընկերությունը: Բնակվում է Լոս Անջելեսում: