Zark Foundation

Սիլվա Մինասյան

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

2 հուլիս, 1926 - 7 հոկտեմբեր, 2000

Զիգֆրիդա Մինասյան
Ծնվել է Երևանում: Եղել է շեփորահար, դիրիժոր Հայկազ Մեսիայանի կինը: 1944թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1944-46թթ կատարելագործվել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում: 1946-69թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մենապարուհի: Կատարել է ավելի քան 30 դերապար: Հանդես է եկել հետևյալ բալետներում՝ Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Խանդութ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա,) Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա), Ադանի «Ժիզել» (Միրթա), Լ.Դելիբի «Կոպելիա» (Կոպելիա), Գ.Եղիազարյանի «Սևան» (Գոհար), Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Օդետա-Օդիլիա) և այլն: Արտիստին բնորոշ է եղել կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: