Zark Foundation

Սիմեոն Հախումյան

Սիմեոն Հախումյան

Հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ

4 փետրվար, 1859 - 14 փետրվար, 1905

Ծնվել է Շուշիում: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: 1875-78թ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1900-01թթ հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ, միաժամանակ Կոլեժ դը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ: 1879-84թթ եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում: 1882-84թթ Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901-02թթ Փարիզում՝ «Ժամանակ» հանդեսները: 1895-96թթ ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատերական խումբը, իսկ 1897-98թթ եղել է Բաքվի հայկական մշտական թատրոնի ռեժիսորը: Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին: Ստորագրել է Ահրիման, Մար-Ամադ, Ծերուկ, Эгo, Гражданин և այլ ծածկանուններով: Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով: Առանձին գրքերով հրատարակվել են նրա «Մանիկ» վիպակը (1889թ.), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ.Շմիդտից կատարած թարգմանությունները: Մահացել է Փարիզում: