Zark Foundation

Սիմոն Գալստյան

Սիմոն Գալստյան

Գեղանկարիչ

7 մարտ, 1914 - 21 փետրվար, 2000

Ծնվել է Երևանում: 1934թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Առաջին մրցանակն ստացել է 1936թ. անդրկովկասյան նկարիչների ցուցահանդեսից: Նույն թվականին միայն մեկ քննությամբ` գերազանցով, ընդունվել է Լենինգրադի պետական գեղարվեստի ակադեմիա: 1941-45թթ եղել է «Կարմիր աստղ» զինվորական թերթի նկարիչը, 1939թ-ից` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Հիմնականում ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիաներ: Գործերից են` «Առավոտը լեռներում», «Տեսարան Գուրզույից», «Արարատ», «Հռիփսիմե եկեղեցին», «Կոմիտաս», «Երևանի օպերային թատրոնի հրապարակ» և այլն: 1946թ. արժանացել է Կոմիտասի անվան հայկական արվեստի մրցանակաբաշխության առաջին մրցանակին: Ցուցադրվել է Մոսկվայում, Փարիզում, Մարսելում, Ստամբուլում, Լոս Անջելեսում և այլուր: Երևանում և արտերկրում ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: Շատ աշխատանքներ պահվում են տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում, մասնավոր հավաքորդների մոտ: 2005թ. նկարչի ստեղծագործություններից մտել են անգլիական «Christie’s» աճուրդի «Բրիտանական և համաշխարհային նկարիչների» կատալոգ: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: