Zark Foundation

Սիմոն Կրկյաշարյան

Սիմոն Կրկյաշարյան

Պամաբան, թարգմանիչ

7 դեկտեմբեր, 1923 - 1 մայիս, 2011

Ծնվել է Աթենքում: Եղել է բանաստեղծ Արշալույս Մարգարյանի ամուսինը: 1941-45թթ մասնակցություն է ունեցել Հունաստանի դիմադրական շարժմանը: 1944-46թթ սովորել է Աթենքի ազգային համալսարանում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1954թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը: Որպես Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանում: 1948-50թթ եղել է Երևանի թիվ 48 դպրոցի ուսուցիչ, 1955-58թթ` Հայպետհրատի թարգմանիչ, 1962-68թթ` ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի կրտսեր, 1968-86թթ` ավագ, 1986-90թթ` առաջատար, 1990-92թթ` ՀՀ ԳԱԱ գլխավոր գիտաշխատող։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ 1966-75թթ և 1996թ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1976-92թթ` Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության, 1987թ-ից` Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ: 1982թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Միաժամանակ զբաղվել է հին ու նոր հեղինակների մեծարժեք ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ: Նրա թարգմանությամբ Երևանի թատրոններում բեմադրվել են Եվրիպիդեսի «Իփիգենիա Ավլիսում», Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունները, Արիստոֆանեսի «Լիլիստրատե» կատակերգությունը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, 2003թ.` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակին: Մահացել է Երևանում: