Zark Foundation

Սիմոն Հակոբյան

Սիմոն Հակոբյան

Գեղանկարիչ

26 ապրիլ, 1857 - 16 մայիս, 1921

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1888թ. ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը, աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895թ-ից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են՝ «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամուրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռեթեոս Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ.Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին։ Մահացել է Կոստանդնուպոլսում: