Սիմոն բեյ Պալյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Կարապետ Պալյանի որդին: Թեև ասում են, թե կրթությունը ստացել է Եվրոպայում, սակայն հայտնի չէ, թե որ դպրոցում է սովորել: Եղբոր` Սարգիս Պալյանի հետ աշխատել է որպես ճարտարապետ: Մյուս եղբոր` Հակոբ Պալյանիմահից հետո նշանակվել է պալատի օգնական ճարտարապետ: Հայտնի է, որ միաժամանկ եղել է գծագրող, զարդանախշերի մասնագետ, հրաշալի մանրանկարիչ, և որ Բալյանների արհեստանոցում նախագծված կառույցների արտաքին հատվածների վրա արել է նկարներ` ջրաներկի տեխնիկայով: Կառուցել է Մաչքայի զորանոցը (1861-62թթ) և Ոստիկանատունը, Ելդըզի ապարանքը (Սարգիս Պալյանի հետ): Մանրանկարներով զարդարել է իր և Գրիգոր ու Կարապետ Պալյանների կառույցները: Մահացել է Կոստանդնուպոլսում: