Zark Foundation

Սիմոն Սիմոնյան

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

24 մարտ, 1914 - 11 մարտ, 1986

Ծնվել է Այնթապում (այժմ՝ Թուրքիայում)։ 1930թ. ավարտել է Հալեպի կրթասիրաց վարժարանը, 1935թ.՝ Անթիլիասի դպրեվանքը։ 1935-46թթ ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-55թթ՝ Անթիլիասի դպրեվանքում, 1947-60թթ, միաժամանակ՝ Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում: 1946թ. եղել է «Սևան» պարբերագրքի խմբագիրը, 1947-55թթ՝ «Հասկ» թերթի խմբագրապետը, 1958-74թթ՝ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիրը։ Հեղինակել է մի շարք ժողովածուներ («Լեռնականներու վերջալույսը», «Լեռ և ճակատագիր») և վեպեր («Խմբապետ Ասլանին աղջիկը», «Անժամանդրոս»)։ 1955թ. Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը և նույնանուն «Սևան» հրատարակչությունը, որտեղ տպագրվել են շուրջ 500 դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։ Կազմել է նաև հայոց պատմության, մայրենի լեզվի («Արագած», համահեղինակ՝ Օննիկ Սարգիսյան), աշխարհագրության (համահեղինակներ՝ Երվանդ Պապայան, Օննիկ Սարգիսյան) և քերականության (համահեղինակ՝ Սարգիս Պալյան) դասագրքեր, գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965թ., «Արեւելահայ գրականութիւն», 1965թ., «Հին հայ մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեան», 1975թ., «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981թ.): Մահացել է Բեյրութում: