Zark Foundation

Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյան

Լրագրող, հաղորդավար

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում: 2007-09թթ ծառայել է Հայաստանի զինված ուժերում: Միչև 2016թ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2017-21թթ՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2015թ. Պրահայում մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին: 2014թ. եղել է «Ա1+» հեռուստաընկերության, 2014-18թթ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող: 2018թ. և 2021թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: 2017թ. պարգևատրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի շնորհակալագրով: