Zark Foundation

Սիրակ Մելքոնյան

Սիրակ Մելքոնյան

Գեղանկարիչ

15 հոկտեմբեր, 1930 - 17 օգոստոս, 2024

Ծնվել է Թեհրանում։ 1950-ական թվականներին եղել է ակտիվ նկարիչ, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Թեհրանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Մոնրեալում, Փարիզում և Գերմանիայում։ Նրա աշխատանքները գտնվում են մասնավոր և հանրային հավաքածուներում։ 50 տարի դասավանդել է ուսումնական կենտրոններում։ 3 տարի դասավանդել է Թեհրանի ակադեմիաներից մեկում։ 1974թ․ Թեհրանում արժանացել է միջազգային ցուցահանդես մրցանակին։ Նրա նկարները հիշեցնում են աստվածային աշխարհ, որտեղ նկարչի բնույթը այլ տիպի է։ Հորիզոնական գծերը փոխարինել է գծագրերի կոպիտ էսքիզներով և կարևորել է մասնատված գծերը, որոնք զգալի տեղ են գրավում նկարչի աշխատանքներում։ Ցույց է տվել բարդությունները, սակայն մի նոր միջոց առաջ բերելով՝ ուղղորդել է հեշտացված ճանապարհը։ Աշխատել է յուղաներկով և ակրիլով՝ իր աշխատանքներին տալով ինքնատիպ և անկրկնելի տեսք։ 2016թ․ Թեհրանում տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են վերջին տարիների աշխատանքները։ Մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում։