Ծնվել է Բաթումի քաղաքում: Եղել է դերասան Ավետ Ավետիսյանի կինը: 1928թ. տեղափոխվել է Երևան: 1934թ. եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական, 1935թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալիա), «Էլի մեկ զոհ» (Նատո), «Պեպո» (Էփեմիա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վիկտորիա Նազարովնա), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Բարոնուհի Շտրալ), Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորա» (Կոծոծ), Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (Էնն Պատնեմ), Կալդերոնի «Տիկին անտեսանելին» (Անխելա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարթա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Վարվառա) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: