Ծնվել է 1976թ. հունվարի 21-ին, Ղազախստանում: 7 տարեկան հասակից սկսել է սովորել կիթառ, իսկ 12 տարեկանում եղել է արդեն պրոֆեսիոնալ կատարող: 1981թ. տեղափոխվել է Ավստրալիա: Պատանեկությունը անցել է Մելբուռն քաղաքում: 14 տարեկան հասակում Սիդնեյ քաղաքում հանդես է եկել առաջին մենահամերգով: Հաճախել է Սբ. Միքայելի քերականական դպրոց, որին զուգահեռ սովորել է «Ռոն Փայն» և «Վիկտորիան» արվեստի դպրոցներում: 1995թ. Տոկիոյի միջազգային դասական կիթառի մրցույթում ճանաչվել է հաղթող, որից հետո թողարկել է 4 սոլո-ձայնասկավառակ: Համերգային ծրագրերով եղել է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում: 1997թ. տպավորիչ ելույթ է ունեցել Նյու Յորքում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Ավստրալիայի տարվա լավագույն երիտասարդ արտիստ» (1998թ.), «Տարվա լավագույն գործիքավորող» (2001թ.), «Տարվա լավագույն դասական ալբոմ» (2002թ.) և այլն: 2000թ. եղել է Ավստրալիայի Կամերային նվագախմբի կիթառահարը, որի հետ մասնակցել է Սիդնեյում անցկացվող համաշխարհային օլիմպիական խաղերի երաժշտական մասին: