Ծնվել է Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը` սովորելով Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Զարդարյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Սարգսյանի մոտ: 1957թ. Մոսկվայում մասնակցել է Գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին: Ստեղծել է մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր` առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ` հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային, անաղարտ երանգներով, առինքնող ձգողական ուժով: Բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում: Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների: 1956թ-ից եղել է Հայաստանի, 1960թ-ից` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 2010թ-ից` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր: 2009թ. կայացել է անհատական ցուցահանդեսը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: