Ծնվել է 2000թ․ հունվարի 10-ին, Երևանում։ 2006-15թթ ուսանել է Երևանի Ս․Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում։ 2015թ. ընդունվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հարվածային գործիքների բաժին։ 2018թ․ հիմնադրել է «Septima» երաժշտական խումբը և եղել խմբի թմբկահարը։ 2018-20թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2020թ․ հիմնադրել է «Lucky Beats Production»-ը։ 2020-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես թմբկահար։ 2021թ․ «Առնո Բաբաջանյան 100» ծրագրի շրջանակներում մի շարք համերգներով հանդես է եկել ՀՀ սահմանամերձ համայքներում։ 2021թ-ից նվագում է «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խմբում որպես թմբկահար։ 2023թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես լիտավրահար և հնչյունային օպերատոր։ 2022թ․ որպես թմբկահար մասնակցել է «Move2armenia» և «Գյումրի՝ վարպետաց քաղաք» փառատոներին։