Ծնվել է Թիֆլիսում: Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 1920թ. ապաստանել է Նահր էլ Օմարի որբանոցում, որը 1922թ. տեղափոխվել է Երուսաղեմ։ 1930թ. ավարտել է Նիկոզիայի (Կիպրոս) Մելգոնյան կրթական հաստատությունը։ 1933թ. հաստատվել է Սիրիայում: 1932-36թթ աշխատել է քարտեզագրության հաստատությունում՝ որպես գծագրիչ, ապա՝ ծխախոտի ընկերությունում` որպես երկրաչափ-գծագրիչ`զբաղեցնելով զանազան պաշտոններ, շրջագայելով ամբողջ Սիրիայով (շրջագահությունները մեծ ազգեցություն են թողել գրականության վրա): Տպագրվել են նրա «Երգը» (1931թ.), «Անարձագանք քայլեր» (1949թ.), «Սերը, որ գին չուներ» (1968թ.) պատմվածքների ժողովածուները, «Որ մրրկավ էին զատված» (1943թ.) վեպը, «Հայկական վերք» (1959թ.) երգիծական վիպակը, «Վարք Կոմիտաս Կուտինացիի» (1970թ.) վիպակը և այլն։ Իր ստեղծագործություններում պատկերել է գաղթական հայի կյանքը, արտացոլել արաբական իրականությունը։ Մահացել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում: