Zark Foundation

Սյուզաննա Մելքոնյան

Սյուզաննա Մելքոնյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 10-ին, Երևանում: Օպերային երգիչ Արմեն Բադալյանի կինն է: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 17 վոկալ-միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցը: 1997-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում: 2005թ-ից (ընդհատումներով) աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի: 2011թ-ից համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հանդես գալով Տատյանաի դերերգով Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում, Վ.Ա.Մոցարտի «Ռեքվիեմ», Հալաջյանի «Մեսսա» և այլ ստեղծագործություններով: 2012-14թթ աշխատել է նաև Վոլգոգրադի երաժշտական թատրոնում` հանդես գալով Վիոլետտայի դերերգով՝ Ջ.Վերդիի «Տրավիատա» օպերայում: Հանդես է եկել նաև հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Պամինա, Գիշերային թագուհի), «Դոն Ժուան» (Ցերլինա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելլա), Ջ.Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» (Բաթերֆլայ) և այլն: