Zark Foundation

Սյուզաննա Փիրումյան

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1983թ. հուլիսի 24-ին, Երևանում: 1992-2001թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որից անմիջապես հետո ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի դերասան, այնուհետև զարգացնելով հմտությունները՝ դարձել է բալետի մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել, Միրթա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Հավերժահարս, Փողոցային պարուհի), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Ֆրիգիա), «Հավերժություն» (2-րդ ջութակ) «Գայանե» (Գայանե), Մ.Մավիսակալյանի, Լ.Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Հռիփսիմե), Ց.Պունիի «Կորսար» (Կորսարի Պադեդե), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Շուշանիկ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: