Zark Foundation

Սյուզան Գարագաշ

Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

20 հուլիս, 1897 - 25 հուլիս, 1944

Շուշանիկ Ցեցյան
Ծնվել է Թիֆլիսում: 1922թ-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասանուհի: Եղել է քնարական-դրամատիկական խառնվածքի դերասանուհի` օժտված նաև կատակերգական ձիրքով: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվաևզադեի «Չար ոգի» (Սոնա, 1926թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ, 1927թ.), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել, 1929թ.), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզան, 1933թ.), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա, 1938թ.) և այլն: Հայ խորհրդային թատրոնում ամենավառ կատարումներից է նրա կերտած Մարքրիտի դերը (1927թ.)` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի բեմադրությունում: 1935թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: