Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը: Դեռ դպրոցական նստարանից նրան գրավել է թատեորական արվեստը: Մասնակցել է դպրոցական ներկայացումներին: Իններորդ դասարանում հանդես է եկել Գ.Սունդուկյանի «Պեպո» պիեսում` գլխավոր դերում: 1940թ. զորակոչվել է բանակ, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Առողջական վիճակի պատճառով` զորացրվել է և վերադարձել հայրենի քաղաք: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել Կիրովականի դրամատիկական (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան) թատրոնում: 1956թ-ից եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրել է 14 ազգությունների դրամատուրգների ավելի քան 40 պիես: Բեմադրություններից են` «Հանգուցյալը շրջում է քաղաքում», «Այսպիսին է սերը», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը», Գ.Բորյանի «Նույն հարկի տակ», Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Վանաձորում: