Zark Foundation

Սոկրատ Կարա-Դեմուր

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

18 դեկտեմբեր, 1911 - 9 հունվար, 1977

Սոկրատ Վարդանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Թիֆլիս: 1928թ. ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանը, ապա տեղափոխվել Լենինգրադ, աշխատել «Սմենա» և «Լենինգրադսկայա պրավդա», ռազմաճակատի՝ «Նա ստրաժե Ռոդինի» թերթերում և «Լենֆիլմ» կինոստուդիայում: Գրել է «Ա.Բորիսով», «Կ.Վառլամով», «Բարձր հետքեր» գրքերը, «Մեծ ընտանիք» (ըստ Վ.Կոչետովի «ժուրբինները» վեպի, 1954թ.), «Ստեպան Կոլչուգին» (1957թ.), «Ձմռան առավոտ» (1966թ.) և այլ կինոսցենարներ: 1974թ. արժանացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գորշչի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):