Zark Foundation

Սողոմոն Եղիազարով

Սողոմոն Եղիազարով

Տնտեսագետ, գրող

1 հունվար, 1852 - 2 դեկտեմբեր, 1914

Ծնվել է Հայաստանի Դավալու գյուղում (այժմ՝ Արարատ քաղաք): 1875թ. ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, 1880թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1885թ. Մոսկվայի համալսարանում հանձնել է մագիստրոսական քննություն, ապա մասնակցել Կովկասի գյուղացիության վիճակը ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը։ 1887թ. նշանակվել է Կազանի համալսարանի փիլիսոփայության և իրավունքի պատմության ամբիոնի պրիվատ դոցենտ։ Կազանում 1889թ. ստացել է պետական իրավունքի մագիստրոսի, 1892թ.՝ դոկտորի աստիճան։ 1893թ-ից եղել է Կիևի Սբ. Վլադիմիրի համալսարանի պետական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր և ռեկտոր։ Դասախոսել է Կիևի կայսերական և Օդեսայի համալսարաններում։ Եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, աշխատակցել «Մշակ», «Նոր դար», «Տարազ» և այլ պարբերականներին։ Մահացել է Թիֆլիսում: