Սողոմոն Սեյրանով
Ծնվել է Բաքվում: Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926թ-ից, Ադրբեջանում, ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1944թ-ից (1956-59թթ ընդմիջումով) ապրել է Երևանում, եղել Հայֆիլհարմոնիայի, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Նրա կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939թ. Մոսկվայում կայացած ժողովրդական գործիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: