Zark Foundation

Սոնա Առուստամյան

Սոնա Առուստամյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1973թ. մարտի 20-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի դերասան: 1995-98թթ աշխատել է Կրասնոդարում` Յուրի Գրիգորովիչի «Պրեմիերա» բալետային թատերախմբում: Հանդես է եկել Պ.Չայկովսկու «Կարապի լիճ», Դ.Շոստակովիչի «Ոսկե դար», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում: 1997թ-ից հանդես է գալիս Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես առաջատար մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի, Փողոցային պարուհի, Ծաղկավաճառ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (7-րդ վալս), Ա.Պիացոլլայի «Տանգո» և այլն: 2001թ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա ազգային թատերական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն բալետային դերասան» մրցանակին: 2003թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: