Zark Foundation

Սոնա Թնկրյան

Սոնա Թնկրյան

Արձակագիր

24 նոյեմբեր, 1918 - 21 հուլիս, 1986

Սոնա Տեր-Մարգարյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1936թ. ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանը, զբաղվել մանկավարժությամբ: Եղել է Կոստանդնուպոլսի Անարատ հղության հայ քույրերի միաբանության Սամաթիա թաղամասի դպրոցի տնօրենը: Գրական առաջին գործը՝ «Գզրար Ավոն» (1934թ.), տպագրվել է «Հայ խոսնակ մարդկանց» պարբերականում: 1950թ. հրատարակել է «Կյանքի մեջեն» խորագրով պատմվածքների ժողովածուն, 1968թ.՝ «Կյանքին հետ» գիրքը: «Կեանքի մէջէն» ժողովածուի պատմվածքների հերոսները տառապած ու հասարակ մարդիկ են, իսկ «Կեանքի հետ» գիրքը թեմատիկ առումով առաջինի շարունակությունն է, ամփոփում է 6 վիպակ և «Մարուքեաններ» վեպը: Նրա «Քարէ պուպրիկ» թատերգությունը բազմիցս բեմադրվել է Կ.Պոլսում: 1982թ. լույս է տեսել գրողի «Սահմանք: Նորավեպ և վիպակներ» գիրքը: Ակտիվորեն մասնակցել է պոլսահայ պարբերական մամուլին: Մահացել է Նյու Յորքում: