Zark Foundation

Սոնա Հակոբյան

Սոնա Հակոբյան

Պարուհի

Ծնվել է 1994թ. փետրվարի 28-ին, Երևանում: 2000-04թթ սովորել է Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է «Երևան» պարային ստուդիա: 2010թ. ավարտել է Երևանի Ա․Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը, 2008թ.՝ «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիան: 2008-14թթ հանդես է եկել «Բարեկամություն» պարի պետական անսամբլում որպես պարուհի, 2015թ-ից հանդիսանում է անսամբլի մենապարուհի: 2015թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժինը: 2017-20թթ դասավանդել է դասական պար «Յունիվերսալ դանս» պարային ստուդիայում: Հյուրախաղերով հանդես է եկել 2012թ․ Հորդանանում, 2013թ․ Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում, 2014թ․ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Իսրայելում, 2014թ․ Վրաստանում, 2017թ․ Բեյրութոում, Չինաստանում, 2021թ․ ԱՄԷ-ում («Դուբայ Էքսպո-2020») 2022թ․ Ֆրանսիայում: Հանդես է եկել հետևյալ պարային բեմադրություններում՝ «Վերջին հանդիպում», «Մոցարտ», ժողովրդական «Գյումրվա շորոր», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», Ա․Խաչատրյանի «Ուզունդարա», Տ․Մանսուրյանի «Մեղեդի», Կոմիտասի «Ծիրանի ծառ» մենապարեր, Գ․Հախանյանի «Լոռեցի Սաքոն», Ա․Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ա․Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ա․Խաչատրյանի «Շամիրամի Տեսիլքը» (Նուարդի դեր), Կոմիտասի, Ա․Հովհաննեսի, Յ․Բախի «Արշիլ Գորկի» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումներ: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: