Zark Foundation

Սոնա Ղազարյան

Սոնա Ղազարյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 2-ին, Բեյրութում: Սովորել է տեղի ամերիկյան համալսարանի հոգեբանության ֆակուլտետում և Բեյրութի ազգային կոնսերվատորիայի երգեցողության ֆակուլտետում: 1966թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Բեյրութում: Սովորել է նաև Հռոմում: 1970-ական թվակններին լիբանանյան քաղաքացիական կռիվների պատճառով տեղափոխվել է Վիեննա, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը և օրեցօր գրանցել մեծ հաջողություններ: 1972թ-ից հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում, որտեղ կատարել է Մոցարտի, Բեթհովենի, Բելինիի, Շտրաուսի, Վերդիի և այլ հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների: 1987թ. հանդես է եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, որտեղ կատարել է Ադինայի դերերգը Գ.Դոնիցետտիի «Սիրո ընպելիք» օպերայում: Համերգներով հանդես է եկել նաև Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և այլուր, թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Դասավանդում է Վիեննայի երաժշտական հաստատություններում: