Ծնվել է ՀՀ Չիբուխլու գյուղում (այժմ` Ծովագյուղ): 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1944-85թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարտարապետության արվեստանոցի ղեկավարը: 1936թ-ից համահեղինակների հետ կազմել է Վաղարշապատի (1938-39թթ), Սևանի (1940թ.), Հրազդանի (1978-80թթ) գլխավոր հատակագծերը: Նրա նախագծերով կառուցվել են (շուրջ 150) Թումանյանի հրակայուն նյութերի (1945-55թթ), Երևանի «Կանազ» (1948-62թթ) գործարանների բանավանները, բնակելի տներ, մշակույթի պալատներ` Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Երևան-Շորժա երկթուղային հատվածում` «Կղզի», «Ծովագյուղ», «Շողեր» կայարանները (1965-70թթ), Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհվածների հուշակոթողը Ծովագյուղում (1967թ.) և այլն: 1951թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: