Zark Foundation

Սոս Ջանիբեկյան

Սոս Ջանիբեկյան

Դերասան

Ծնվել է 1988թ. ապրիլի 8-ին, Երևանում: Դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին է, կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի եղբայրը: 2004թ. ավարտել է Երևանի Գ.Հովսեփյանի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 2004-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որոնցից «Ես եմ» ֆիլմը ուսանողական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին: 2009թ. Սպանված ամուսնու թատերական գլխավոր դերով հանդես է եկել Ագուտագավայի «Թավուտում» պիեսի բեմադրության մեջ: 2010թ-ից աշխատել է «Ֆուտու» պրոդյուսերական կենտրոնում` որպես սցենարիստ և ռեժիսոր: 2010թ. «Ոտքի դատարանն է գալիս» բեմադրության մեջ Սողոմոն Թեհլերյանի դերով հանդես է եկել Թեհրանում: Նկարահանվել է «Խճճված զուգահեռներ» (2005թ.), «Բրուտագործը» (2006թ.), «Տաքսի, էլի լավա» (2007թ.), «Փեսացուն կրկեսից» (2011թ.), «Փասիանի որսորդը» (2012թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Հրաձիգը 2» (2014թ.), «Սկոչ և վիսկի» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «11:41» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.), «Արմենիա» (2018թ.) և այլ ֆիլմերում: 2008թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում և տարբեր հեռուստատեսային նախագծերում` «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Եղբայրներ» (2012թ.), «Բախտաբեր» (2015թ.), «Դոմինո» (2015թ.), «Հետհաշվարկ» (2017թ.), «Քաոս» (2019թ.) և այլն: Նկարահանվել է նաև տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում: