Ծնվել է 1947թ․ փետրվարի 3-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղում։ 1973թ․ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1984թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1994թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ: 1978թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: 2003թ. դարձել է Մալթայի միջազգային բիենալեյի մրցանակակիր: 2016թ․ մասնակցել է «Նյու» ցուցահանդեսին: Նրան վրձնին են պատկանում ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի Մշակույթի ֆոնդում, գեղարվեստական ֆոնդում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում: Բնակվում է ՀՀ Աշտարակ քաղաքում։