Zark Foundation

Սուլթանիկ Արևշատյան

Սուլթանիկ Արևշատյան

Ճարտարապետ

5 մայիս, 1925 - 27 հուլիս, 2017

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Եղել է ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի կինը: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում: Նախագծել է Երևանի Արևմտյան թիվ 1 բնակելի թաղամասը, Երևանի Շահումյանի շրջանի թիվ 2 միկրոշրջանը, Գրողների միության բնակելի շենքը Երևանի Անտառային փողոցում, «Շինանյութ» գործարանի բնակելի շենքը Երևանի Հերացու փողոցում, Մսամթերքի և կաթնամթերքքիի արդյուանբերության նախարարության բնակելի շենքը Երևանի Ղուկասյան փողոցում, Ստորգետնյա հանրախանության Երևանի Աբովյանփողոցում, Ստորգետնյա գետնանցում Երևանի բժշկական ինստիտուտի հարևանությամբ, Մանկավարժների կատարելագործման ինստիտուտը Երևանում, Երևանի էլեկտրոտեխնիկական ինստիտուտի վարչական և լաբորատոր մասնաշենքերը, Միջդպրոցական արվեստանոցեր Երևանում, Երևանի քաղկրթություն տան բարեկարգումը, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի վերակառուցումը, Իջևանի գործադիր կոմիտեի շենքը, Արչուտ աղետի գոտու գլխավոր հատակագծի նախագծումը և այլ կառույցներ: Կատարել է հայկական ճարտարապետական հուշարձանների չափումներ: 1985թ. դարձել է «Տարվա լավագույն կաույց» համամիութենական ստուգատեսի դանեկիր: 1974թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մահացել է Երևանում: