Ծնվել է 1989թ. հունիսի 6-ին, Երևանում: 4 տարեկան հասակից երգել է Տ.Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում: 2006թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի դաշնամուրային բաժինը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժին: Միևնույն ժամանակ մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին, որտեղ ճանաչվել է հաղթող և դարձել առաջին Հայսուպերսթարը: 2007թ. «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Նույն թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը: 2009թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Երգի թևեր»: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, արժանացել է մրցանակների: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր», 2011թ.` «Պարահանդես» նախագծերին և հասել եզրափակիչ: