Ծնվել է Երևանում: Եղել է Մանուկ Աբեղյանի որդին, Մհեր Աբեղյանի եղբայրը: 1931թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական ստուդիան: 1929-41թթ եղել է նույն թատրոնի դերասան: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1942թ. գերի է ընկել և տարվել Գերմանիա: 1949թ. հաստատվել է ԱՄՆ-ում: 1954թ. Լոս Անջելեսում կազմակերպել է «Նորք» թատերախումբը: 1954-62թթ թատերախմբի ուժերով բեմադրել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ պիեսներ: Գրել է նաև թատերգություններ` «Համբերդի ծաղրածուն» (1988թ.), «Ֆէդայիններ կամ կապոյտ զնգուն հուլունքներ», «Խաւարման գիշեր» (1988թ.): Մահացել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում: